Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ստեղծել է «շատ հզոր կրակային համակարգ». Հասանով
https://parstoday.ir/hy/news/armenia-i202010-Ադրբեջանը_Հայաստանի_հետ_սահմանին_ստեղծել_է_շատ_հզոր_կրակային_համակարգ_._Հասանով
2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական բանակը սահմանին վեց խոշոր գործողություն է իրականացրել. այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2023 14:43 Asia/Tehran
  • Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին ստեղծել է «շատ հզոր կրակային համակարգ». Հասանով

2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական բանակը սահմանին վեց խոշոր գործողություն է իրականացրել. այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով:

«2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական բանակը պայմանական պետական սահմանին իրականացրել է մոտավորապես վեց խոշոր գործողություն, որոնց արդյունքում հայկական բանակը մեծ կորուստներ է կրել ինչպես կենդանի ուժի, այնպես էլ տեխնիկայի առումով։ Միաժամանակ Ադրբեջանը գրավել է ռազմավարական բարձունքներ։

Ներկայումս, ունենալով նման ռազմավարական առավելություն, մենք այնտեղ ստեղծել ենք շատ հզոր կրակային համակարգ։ Այն ներառում է բուն Հայաստանի ներսում մատակարարման բոլոր ռազմավարական ուղիների և զորքերի տեղաշարժերի վրա ազդելու հնարավորությունը: Մենք այնտեղ ստեղծել ենք նաև հզոր ինժեներական կառույցներ, որոնք մեզ հնարավորություն են տալիս օպերատիվ առավելություն ունենալ»,- ասել է Հասանովը։