Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը․ պաշտոնական
https://parstoday.ir/hy/news/armenia-i202080-Վաշինգտոնում_ավարտվել_է_Միրզոյան_Բլինքեն_Բայրամով_եռակողմ_հանդիպումը_պաշտոնական
Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2023 16:17 Asia/Tehran
  • Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը․ պաշտոնական

Վաշինգտոնում ավարտվել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը:

Վաշինգտոնում ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։

«Հայաստանի արտգործնախարարը բարձրացրեց առկա խնդիրները, որոնց լուծումը առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար։ Հաստատեց այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի կամքը՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները»,- ասված է ԱԳՆ-ի թվիթերյան գրառման մեջ։