Վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը անդրադարձել են տարածաշրջանի և միջազգային գործընթացներին
https://parstoday.ir/hy/news/armenia-i202208-Վարչապետը_և_ԱՄՆ_պետքարտուղարության_պատվիրակությունը_անդրադարձել_են_տարածաշրջանի_և_միջազգային_գործընթացներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ'Բրայենի գլխավորած պատվիրակությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2023 15:44 Asia/Tehran
  • Վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը անդրադարձել են տարածաշրջանի և միջազգային գործընթացներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ'Բրայենի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթից և ընդգծել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում:

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի:

Նշվում է, որ քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքին, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացին վերաբերող հարցեր:

armenpress.am