Հուլիս 08, 2023 17:25 Asia/Tehran
  • Հայաստանում կայանալիք «Ոսկե ծիրան» կինոփառատոնում կներկայացվեն իրանցի կինոգործիչների ստեղծագործությունները

Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային փառատոնը այս տարի կհյուրընկալի իրանցի մի քանի կինոգործիչների ստեղծագործությունները։

Ֆարնազ և Մոհամմադ Ռեզա Ջուրաբչյանների «Լուռ տունը» վավերագրական ֆիլմը, որը Իրանի, Կանադայի, Ֆրանսիայի, Ֆիլիպինների և Կատարի համատեղ արտադրությունն է, կցուցադրվի Հայաստանի «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնական մրցութային բաժնում։

«Լուռ տունը» ֆիլմը,որը  պատմում է  միջինից բարձ խավի իրանական ընտանիքի երեք սերունդների ճակատագրի մասին, իր առաջին միջազգային մրցույթում մի քանի մրցանակներ է շահել:

Նաև Աբբաս Ամինիի «Անավարտ սահմանը» և Մեհրան Թամադոնի «Իմ ամենամեծ թշնամին» ֆիլմերը կցուցադրվեն նաև 2023 թվականի Ոսկե ծիրան Երևանյան կիոնփառատոնի «մարզային համայնապատկեր» ծրագրի խաղարկային ֆիլմերի բաժնում: 

«Անավարտ սահմանը» ֆիլմն աքսորված ուսուցիչ Ահմադի մասին,որն ապրում է Իրան-Աֆղանստան սահմանին գտնվող փոքրիկ աղքատ գյուղում,որտեղ ապրում են բելուչներ: 

 «Ոսկե  ծիրան» կինոփառատոնը հուլիսի 9-16-ը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաք  Երևանում: