Երևանում մեկնարկեց քսաներորդ «Ոսկե ծիրան»-ը
https://parstoday.ir/hy/news/armenia-i202758-Երևանում_մեկնարկեց_քսաներորդ_Ոսկե_ծիրան_ը
Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2023 08:35 Asia/Tehran
  •  Երևանում մեկնարկեց քսաներորդ «Ոսկե ծիրան»-ը

Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» 20-րդ հոբելյանական միջազգային կինոփառատոնը:

 

Հայտնի կինոփառատոնն ընթանալու է հուլիսի 9-16-ը․ այն բացվեց ամերիկացի ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի «Լուկա» ֆիլմով: Ֆիլմը նկարահանվել է հինգ երկրում, որոնց թվում է նաև Հայաստանը։

Փառատոնի ընթացքում կկայանան Քրիստիան Պեցոլդի «Կարմիր երկինք», Նիկոլա Ֆիլիբերի «Ադամանդի վրա», Քլեր Սիմոնի «Մեր մարմինը», Կոմս Շահբազյանի «Մեր գյուղը», Գեորգի Օվաշվիլիի «Ելենա Գեղեցիկը», Վիմ Վենդերսի «Իդեալական օրեր», Իննա Մխիթարյանի «Պանդոկը», Ջեսիկա Հաուզերի «0 ակումբը», Ակի Կաուրիսմյակիի «Ընկած տերևները», Սերգեյ Դվորցևոյի «Հայկա», ինչպես նաև Տակեսի Կիտանոյի «Պարանոցը» ֆիլմերի երևանյան պրեմիերաները: