Թեհրանում մեկնարկել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի բյուջետային հանձնաժողովի նիստը
Այսօր (երեքշաբթի) մեկնարկել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի ներքին գործերի և բյուջետային հանձնաժողովի նիստը, որը հյուրընկալվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից:
Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այսօր Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ելույթով, մեկնարկել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի բյուջետային և պլանավորման մշտական հանձնաժողովի, ինչպես նաև Ասիական խորհրդարանների վեհաժողովի հիմնարար փաստաթղթերի աշխատանքային խմբի տարեկան ժողովը:
Այս հանդիպմանը ներկա են շուրջ 20 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ։
Յուրաքանչյուր կոմիտեի տարեկան ժողովն անցկացվում է այն երկրում, որը նախագահում է Ասիական խորհրդարանական վեհաժողովի հինգ հանձնաժողովներից մեկը, և Իրանի Իսլամական խորհրդարանը նախագահում է այս վեհաժողովի բյուջետային հանձնաժողովը:
Այս հանդիպման բացման արարողությանը, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահից բացի, ելույթ կունենան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, ՌԴ Պետդումայի փոխնախագահը և Արաբական երկրների խորհրդարանի նախագահ՝ Ալ-Ասումին: Այդ ելույթներից հետո, սկսվելու է աշխատանքային խմբերի և մասնագիտացված հանձնաժողովների խորհրդակցությունը: