Թեհրանում մեկնարկել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի բյուջետային հանձնաժողովի նիստը
https://parstoday.ir/hy/news/armenia-i202794-Թեհրանում_մեկնարկել_է_Ասիական_խորհրդարանական_վեհաժողովի_բյուջետային_հանձնաժողովի_նիստը
Այսօր (երեքշաբթի) մեկնարկել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի ներքին գործերի և բյուջետային հանձնաժողովի նիստը, որը հյուրընկալվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 11, 2023 07:50 Asia/Tehran
  • Թեհրանում մեկնարկել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի բյուջետային հանձնաժողովի նիստը

Այսօր (երեքշաբթի) մեկնարկել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի ներքին գործերի և բյուջետային հանձնաժողովի նիստը, որը հյուրընկալվել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, այսօր Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ՝ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի ելույթով, մեկնարկել է Ասիական խորհրդարանական վեհաժողովի բյուջետային և պլանավորման մշտական ​​հանձնաժողովի, ինչպես նաև Ասիական խորհրդարանների վեհաժողովի հիմնարար փաստաթղթերի աշխատանքային խմբի տարեկան ժողովը: 

Այս հանդիպմանը ներկա են շուրջ 20 երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ։

Յուրաքանչյուր կոմիտեի տարեկան ժողովն անցկացվում է այն երկրում, որը նախագահում է Ասիական խորհրդարանական վեհաժողովի հինգ հանձնաժողովներից մեկը, և Իրանի Իսլամական խորհրդարանը նախագահում է այս վեհաժողովի բյուջետային հանձնաժողովը:

Այս հանդիպման բացման արարողությանը, Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահից բացի,  ելույթ կունենան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, ՌԴ Պետդումայի փոխնախագահը և Արաբական երկրների խորհրդարանի նախագահ՝ Ալ-Ասումին:  Այդ ելույթներից հետո, սկսվելու է աշխատանքային խմբերի և մասնագիտացված հանձնաժողովների խորհրդակցությունը: