Ադրբեջանի Հանրապետությունը լրիվ փակել է Լաչինի միջանցքը
Ադրբեջանի Հանրապետությունն ամբողջությամբ դադարեցրել է երթևեկությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքում և լրիվ փակել է այս ճանապարհը։
Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ,որում նշվել է,-«Ադրբեջանի պետական սահմանային ծառայության աշխատակիցները Լաչինի միջանցքում բացահայտել են անօրինական ճանապարհով տարբեր տեսակի մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու բազմաթիվ փորձեր ԿԽՄԿ-ին պատկանող տրանսպորտային միջոցներով»:
«Ազեր Նյուզ» կայքը գրել է,-«2023թ. հուլիսի 1-ին, Հայաստանից Ադրբեջան մտած ավտոմեքենայի մեջ, որը վարում էր Հայաստանի քաղաքացի Գարիկ Հարությունյանը, սահմանապահ ջոկատի կողմից հայտնաբերվել եւ առգրավվել են 15 չհայտարարագրված բջջային հեռախոսներ, որոնք թաքցվել էին ձեռքի իրերի մեջ։ 2023թ. հուլիսի 5-ին, Հայաստանից Ադրբեջան մտած բեռնատարի մեջ, որը վարում էր Հայաստանի քաղաքացի Սասուն Հարությունյանը հայտնաբերվել եւ առգրավվել են 848 տուփ ծխախոտ, ինչպես նաեւ 320 լիտր թաքնված բենզին»:
Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանային ծառայության տարածած հայտարարության համաձայն՝ ԿԽՄԿ-ին պատկանող տրանսպորտային միջոցները եւ իրականացվող բժշկական տարհանումը մաքսանենգության համար օգտագործելը Ադրբեջանի օրենքների կոպիտ խախտում է։
Նշվում է, որ մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտն Լաչինի միջանցքով երթևեկությունը ժամանակավորապես կասեցվել է։