Լաչինում բախում է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորների միջև
https://parstoday.ir/hy/news/armenia-i202850-Լաչինում_բախում_է_տեղի_ունեցել_հայ_և_ադրբեջանցի_զինվորների_միջև
Լաչինում բախում է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորների միջև: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ երեքշաբթի օրը, Գորիս-Լաչին սահմանային գոտում հայկական ուժերը հարձակում են իրականացրել ադրբեջանական ուժերի վրա, որի հետևանքով սահմանապահ ծառայության մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 12, 2023 06:19 Asia/Tehran
  • Լաչինում բախում է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորների միջև

Լաչինում բախում է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորների միջև: Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ երեքշաբթի օրը, Գորիս-Լաչին սահմանային գոտում հայկական ուժերը հարձակում են իրականացրել ադրբեջանական ուժերի վրա, որի հետևանքով սահմանապահ ծառայության մեկ զինծառայող զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

Հայտարարության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը դիմել է  պատասխան գործողությունների: 
Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը սրվել է և բախումները շարունակվում են, իսկ  Վաշինգտոնում ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները շոշափելի արդյունք չեն ունեցել: 
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը  կոչ է արել մեծացնել միջազգային հանրության ջանքերը՝ Ադրբեջանի  կողմից «Լեռնային Ղարաբաղի յոթամսյա պաշարումը դադարեցնելու ուղղությամբ»:
Բադալյանը երեքշաբթի Twitter-ում գրել է. «Լաչինում ապօրինի անցակետ տեղակայելուց  հետո Ադրբեջանը բազմիցս արգելել է անգամ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայությունն ու տեղաշարժերը՝ հակառակ Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին»։
Նա հավելել է. «Ավելի շատ միջազգային գործողություններ և ջանքեր են անհրաժեշտ Ղարաբաղի յոթ ամիս տևած պաշարումը վերացնելու և էթնիկ զտումները կանխելու համար»։