Իրավական հայացք Լաչինի միջանցքի արգելափակման Բաքվի գործողություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i203858-Իրավական_հայացք_Լաչինի_միջանցքի_արգելափակման_Բաքվի_գործողություններին
Արդեն շուրջ ութ ամիս Ադրբեջանը փակ է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը:
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Հուլիս 31, 2023 06:08 Asia/Tehran

Արդեն շուրջ ութ ամիս Ադրբեջանը փակ է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը:

Վերջին շաբաթներին այս հարցն ակտիվորեն քննարկվել է  Բրյուսելում Ադրբեջանի  և Հայաստանի իշխանությունների միջև բանակցությունների արդյունքում, ինչը վկայում է այն մասին, որ հարցը առնչվում է բանակցությունների եվրոպական գործընթացին։ 2020 թվականի նոյեմբերին Մոսկվայում ստորագրված եռակողմ փաստաթղթում Ադրբեջանի  հիմնական տարածքը Նախիջևանին կապող միջանցք նախատեսված չէ,  ընդգծված է  միայն հաղորդակցության գծերի ապաշրջափակման անհրաժեշտությունը, հետևաբար այս կապակցութէյամբ Բաքվի քայլերն  ու հայտարարություններն անհիմն են:  
Քաղաքական առումով Բաքուն Լաչինի միջանցքի արգելափակմամբ հետապնդում է  չորս նպատակ.
Առաջին՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը մշտապես կտրելը՝ Ղարաբաղի հայերի բռնի ինտեգրման կամ բռնի տեղահանման և տեղափոխման նպատակով։
Երկրորդ՝ հիմք դնել ռուս խաղաղապահների առաքելությունը դադարեցնելու  և նրանց կովկասյան տարածաշրջանից վտարելու համար՝ ՆԱՏՕ-ի, Թուրքիայի և Սիոնիստական ռեժիմի ավելի մեծ ներկայություն ապահովելու համար։
Երրորդ՝ սահմանային բանակցություններում և ներքին քննարկումներում Հայաստանին ոչ լեգիտիմ պայմանների պարտադրում։
Չորրորդ. ՆԱՏՕ-ի «Թորւանի միջանցքի» կամ «Զանգեզուրի միջանցքի» ծրագրի իրագործմանը հետամուտ լինելու քարոզչական շոուն, թեև Բաքուն հասկացել է, որ դա հնարավոր չէ:   
Ղարաբաղում ապրող հայերի համար ստեղծված իրավիճակում, բացի Ռուսաստանի անփութությունից, իրենց դերն են խաղում նաև Փաշինյանի արևմտամետ կառավարության սխալները, Թուրքիայի նեոօսմանյան սադրանքները, էներգիան մարդու իրավունքներից գերադասելու Եվրոպայի մոտեցումը։ Բացի սրանից, Ալիևի մոտեցումը վկայում է էթնիկ զտումների, բռնի տեղահանման, խաղաղ բնակչության արտաքսման և Ղարաբաղի հայերի մշակութային վերափոխումների պլանավորման մասին։ Այս մոտեցումը, որը քիչ թե շատ համահունչ է մյուս փոքրամասնությունների նկատմամբ Բաքվի մոտեցմանը, ևս մեկ անգամ ցույց է տալիս հայերի և այլ ազգային փոքրամասնությունների իրավունքների և անվտանգության երաշխավորման վերաբերյալ Ալիևի կարգախոսների անհիմն լինելը ։
Բացի քաղաքական խնդիրներից, Լաչինի միջանցքի արգելափակման Բաքվի գործողությունը կարելի է գնահատել նաև միջազգային իրավունքի տեսանկյունից։ Հատկապես, որ Հայաստանի բողոքից հետո Արդարադատության միջազգային դատարանը 2023 թվականի փետրվարին միջանկյալ որոշում կայացրեց, որում ասվում էր, որ Բաքուն պետք է «ձեռնարկի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժ ապահովելու համար»։

Հեղինակ՝ դոկտոր Ահմադ Քազեմի
Միջազգային իրավունքի և ԵԱՏՄ հարցերով ավագ գիտաշխատող