Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար ռուս դիվանագետները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերին
https://parstoday.ir/hy/news/armenia-i204060-Կապանում_գլխավոր_հյուպատոսություն_բացելու_համար_ռուս_դիվանագետները_տարածաշրջան_կայցելեն_սեպտեմբերին
Ռուսաստանն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2023 09:02 Asia/Tehran
  • Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու համար ռուս դիվանագետները տարածաշրջան կայցելեն սեպտեմբերին

Ռուսաստանն ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է տանում Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ։

ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ ռուսաստանցի դիվանագետներն արդեն հաջորդ ամիս կմեկնեն Սյունիքի մարզ։

«Մենք ակտիվորեն պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը՝ լիարժեք ձևաչափով։ Այս նախաձեռնությունը հավանության է արժանացել մեր ղեկավարների կողմից մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ: Արդեն սեպտեմբերին ռուս դիվանագետները կայցելեն տարածաշրջան՝ անմիջապես «տեղում» օպերատիվ հարցերով զբաղվելու համար», - նշել է պաշտոնյան։

Գոնչարը հավելել է, որ Ռուսաստանի և Հայաստանի քաղաքների միջև եղբայրական հարաբերությունների հաստատման հետ կապված բազմաթիվ առաջարկներ կան, և աշնանը Հայաստանում պլանավորված է հերթական՝ 10-րդ Միջտարածաշրջանային ֆորումը։

armenpress.am