Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմանը
Ադրբեջանն արդեն ավելի քան 7 ամիս փակ է պահում լեռնային Ղարաբվղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Շրջափակման արդյունքում լեռնային Ղարաբաղում բնակվող հայերը հայտնվել են հումանիտար սուր ճգնաժամի մեջ: Տարածաշրջանում առկա է սննդամթերքի ու դեղորայքի պակաս: Պաշտոնական Երևանը դիմել է իր միջազգայիօյն գործընկերներին՝ Լաչինի միջանցքը բացելու համար Բաքվի վրա ճնշում գորածդրելու խնդրանքով:
2020թ նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ԻԻՀ առաջնորդի հայտարարությունները պարզեցին իրավիճակը բոլորի համար: Ե՛վ նրանց համար, ովքեր իսկապես ձգտում են վերջ տալ մարդկանց տառապանքներին ու տեղահանությանն ու տարածաշրջանում հաստատել խաղաղություն, և՛ նրանց համար, ովքեր թեժացնում են ճգնաժամի կրակը:
Այաթոլլահ Խամենեիի հայտարարությունները առաջնորդող էին, համապաստսասխանում էին միջազգային իրավունքի սկզբունքներին և բխում տարածաշրջանի շահերից: Միևնույն ժամանակ այդ հայատրարությունները փոխանցում էին այն ուղերձը, որ Իրանը թույլ չի տա ահաբեկիչներին ապակայունացնել իր սահմաններն ու չի հանդուրժի տարածաշրջանի անապահովությունն ու անկայունությունը։
Եվ ղարաբաղյան ճգնաժամի կողմերը նույնպես պետք է ուշադրություն դարձնեն այս ուղերձին և օգտվեն ստեղծված հնարավորությւներից:
ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ բոլոր օկուպացված հողերը պետք է տարհանվեն և հանձնվեն Ադրբեջանին։ Այս հայտարարությունը պարունակում է անհերքելի փաստեր, որոնք կարևոր են ցանկացած խաղաղ նախաձեռնության մեջ, որը պետք է վերջ դնի ճգնաժամին։
Այաթոլլահ Խամենեին ընդգծել է նաև Ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովելու անհրաժետությունը: Նրա հայտարարությունը մարդասիրական, կրոնական և շարիաթի առումներով կայուն խաղաղության պահանջ է, որը կարող է երաշխավորվել խաղաղ բանակցությունների գործընթացում։
Երեք տասնամյակ անց տարածաշրջանային և միջազգային դերակատարների կողմից ղարաբաղյան ճգնաժամի հետ խաղալը ապացուցեց, որ թեև հասարակ մարդկանց համար այս ճգնաժամը բերել է տառապանք, մահ և տեղահանություն, սակայն շատերին ջուր ու հաց է բերել։ Քանիոր ԵԱՀԿ Մինսկի խումբտ, ԱՄՆ-ն ու նույնիսկ Ռուսաստանը 2015 թվականից չեն ;լուծել այս ճգնաժամը:
Իրանի հրաևանությամբ գտնվող Ղարաբաղում ետղի ունեցող վերջին իրադարձությունները ցավ են պատճառում յուրաքանչյուր մարդու՝ անկախ ազգությունից և կրոնից։ Ադրբեջանի կողմից այնտեղ բնակվող 120.000 հայերի ապօրինի պաշարումն ու պատանդ վերցնելը վկայում է այն մասին, որ Բաքցվի կառավարությունը ծրագրում է հայերին վտարել այս շրջանից։
Խանութներում սննդամթերքի սպառումը, դեղորայքի և բժշկական սարքավորումների բացակայությունը Ղարաբաղում, չնայած 2000 հղի կանանց և 30.000 երեխաների առկայությանը, Հաագայի միջազգային դատարանի վճռի առկայությամբ, որը Լաչինի անցման արգելափակումն անօրինական է համարում, վկայում է Ադրբեջանի կողմից միջազգային պայմանագրերը և հայտարարություններն անտեսելու մասին:
Իսկ Ադրբեջանին պատժելու և Լաչինի անցման արգելափակումը վերացնելու ու Ղարաբաղի ժողովրդի սննդի և դեղորայքի կարիքները ապահովելու հարցում ՄԱԿ-ի ԱԽ անդամների անփութությունն ավելի է խորացնում ճգնաժամը: ՄԱԿ-ի և Անվտանգության խորհրդի, արևմտյան մարդու իրավունքների պահանջատերերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անգործությունը Բաքվին ավելի մեծ ազատություն է տվել, իսկ Ղարաբաղի ժողովրդին դրել դժվարությունների մեջ։