ՀՀ-ում ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգոնության տեղիք է տալիս. Կրեմլ
https://parstoday.ir/hy/news/armenia-i205648-ՀՀ_ում_ամերիկյան_զորավարժությունների_անցկացման_մասին_տեղեկատվությունը_զգոնության_տեղիք_է_տալիս._Կրեմլ
Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգոնության տեղիք է տալիս՝ հատկապես ներկայիս իրավիճակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Tert.am-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2023 15:39 Asia/Tehran
  • ՀՀ-ում ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգոնության տեղիք է տալիս. Կրեմլ

Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգոնության տեղիք է տալիս՝ հատկապես ներկայիս իրավիճակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Tert.am-ը:

«Զորավարժությունների մասով նշեմ, որ, անկասկած, նման տեղեկությունները զգոնություն են առաջացնում՝ հատկապես ներկայիս իրավիճակում: Ուստի Մոսկվան խորապես կվերլուծի այս տեղեկությունները և կհետևի իրավիճակին», - ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

armedia.am