Ադրբեջանը զգուշացրել է Հայաստանին՝ սահմանին զինուժի կուտակման կապակցությամբ
Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացրել է Հայաստանին՝ սահմանին զինուժի կուտակման կապակցությամբ:
Նախարարությունը «լուրջ սպառնալիք» է որակել տարածաշրջանում իր ուժերի տեղակայումը թաքցնելու Հայաստանի ջանքերը։ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Հայաստանի կողմից իր զինուժի կուտակումները թաքցնելը և ուշադրությունը շեղելն այն սադրանքներից, որոնց Երևանը կարող է դիմել ցանկացած պահի, սպառնալիքի լուրջ աղբյուր է։
Նա հավելել է. «Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հիմնական պայմանը Հայաստանի հրաժարվելն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ ուղղված հայտարարություններից, հայկական զինված ուժերի դուրսբերումն Ադրբեջանի տարածքից և չարամիտ քաղաքականության դադարեցումը»:
Ավելի վաղ Երևանը Բաքվին խնդրել էր քայլեր անել Հայաստանի և Ադրբեջանի սահմանից զորքերի արդարացի դուրսբերման ուղղությամբ՝ հիմնվելով Խորհրդային Միության զինված ուժերի գլխավոր շտաբի 1975թ. որոշման վրա:
Վերջին օրերին ադրբեջանական կողմը զինված ուժեր և ծանր տեխնիկա է կուտակում Լեռնային Ղարաբաղի հետ սահմանային և հակամարտոության գծի երկայնքով։