Հայաստանը հերքում է Երևանի դեմ Բաքվի կեղծ մեղադրանքները
Հայաստանը Ադրբեջանի ՊՆ-ին մեղադրում է կեղծ լուրեր տարածելու մեջ։
Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, երկու երկրի ռազմական ուժերը բազմիցս բախվել են սահմանային շրջաններում։ Ամեն անգամ կողմերից մեկը մյուսին մեղադրել է համաձայնությունը խախտելու մեջ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը, հաղորդագրություն է տարածել և հայտարարել, որ Ադրբեջանը հերթական անգամ սուտ մեղադրանք է ներկայացրել Հայաստանին երկու երկրի ընդհանուր սահմանին ադրբեջանական զինուժի ուղղությամբ կրակելու մեջ։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր Բաքվի հաղորդումը, թե սեպտեմբերի 14-ին, ժամը 19։35-ի սահմաններում հայկական զինուժը կրակել է սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանի և Հայաստանի ընդհանուր սահմանին հակամարտությունների աճի գործընթացի ֆոնին, երկու երկրի իշխանություննեը ձգտում են բանակցել և կնքել խաղաղության պայմանագիր։