Հայաստանը հերքում է Երևանի դեմ Բաքվի կեղծ մեղադրանքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i206072-Հայաստանը_հերքում_է_Երևանի_դեմ_Բաքվի_կեղծ_մեղադրանքները
Հայաստանը Ադրբեջանի ՊՆ-ին մեղադրում է կեղծ լուրեր տարածելու մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 15, 2023 12:58 Asia/Tehran
  • Հայաստանը հերքում է Երևանի դեմ Բաքվի կեղծ մեղադրանքները

Հայաստանը Ադրբեջանի ՊՆ-ին մեղադրում է կեղծ լուրեր տարածելու մեջ։

Ռուսաստանի միջնորդությամբ 2020 թվականին Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո, երկու երկրի ռազմական ուժերը բազմիցս բախվել են սահմանային շրջաններում։ Ամեն անգամ կողմերից մեկը մյուսին մեղադրել է համաձայնությունը խախտելու մեջ։

Հայաստանի պաշտպանության նախարարությունն ուրբաթ օրը, հաղորդագրություն է տարածել և հայտարարել, որ Ադրբեջանը հերթական անգամ սուտ մեղադրանք է ներկայացրել Հայաստանին երկու երկրի ընդհանուր սահմանին ադրբեջանական զինուժի ուղղությամբ կրակելու մեջ։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքել էր Բաքվի հաղորդումը, թե սեպտեմբերի 14-ին, ժամը 19։35-ի սահմաններում հայկական զինուժը կրակել է սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ադրբեջանի և Հայաստանի ընդհանուր սահմանին հակամարտությունների աճի գործընթացի ֆոնին, երկու երկրի իշխանություննեը ձգտում են բանակցել և կնքել խաղաղության  պայմանագիր։