Թալիբանը հայտարարել, որ աջակցում է Բաքվին Հայաստանի դեմ պատերազմում
Թալիբների խոսնակն ասել է, որ այդ խմբավորումն աջակցում է Բաքվին Ադրբեջանի և Հայաստանի միջև հնարավոր պատերազմում, քանի որ, ըստ նրա, Ադրբեջանի խնդիրը այս երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելն է։
Khabar Online կայքը գրում է, որ Թալիբանի խոսնակ Զաբիհուլլա Մոջահեդը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հավելել է. «Մենք՝ թալիբներս, միշտ պաշտպանել ենք բոլոր երկրների հարգանքը միմյանց սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ: Ինչպես գիտեք, Աֆղանստանի տարածքային ամբողջականության հարցը չափազանց կարևոր է, կարծում եմ այդ հարցը նույնքան կարևոր է նաև Ադրբեջանի համար։
Զաբիհուլլա Մոջահեդն նաև ասել է, որ Թալիբանը պատրաստ է Աֆղանստանում բացել Ադրբեջանի դեսպանատունը և նրանց համար ապահովել գործունեության համապատասխան պայմանները։
Կարևորելով թալիբների և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունները՝ թալիբների խոսնակը հավելել է, որ այդ խմբավորումը պատրաստ է ունենալ իր դիվանագիտական ներկայացուցչությունն Ադրբեջանի Հանրապետությունում։