Ինչո՞ւ ԱՄՆ-Հայաստան զորավարժությունները կարող են բարդացնել ԼՂ հիմնախնդրի լուծումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i206126-Ինչո_ւ_ԱՄՆ_Հայաստան_զորավարժությունները_կարող_են_բարդացնել_ԼՂ_հիմնախնդրի_լուծումը
«Թազե Նյուզ» կայքն իր հոդվածում, անդրադառնալով Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժություններին, գրել է. -«Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակումից հետո, Իրանը շարունակել է լայնածավալ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ սահմանների երկայնքով։ Այս զորավարժություններն Իրանի ռազմական զսպման հայեցակարգի մաս էին կազմում՝ ցույց տալով Թեհրանի պատրաստակամությունը արձագանքելու արտաքին սպառնալիքին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2023 14:36 Asia/Tehran
  • Ինչո՞ւ ԱՄՆ-Հայաստան զորավարժությունները կարող են բարդացնել ԼՂ հիմնախնդրի լուծումը

«Թազե Նյուզ» կայքն իր հոդվածում, անդրադառնալով Հայաստանում հայ-ամերիկյան զորավարժություններին, գրել է. -«Հայաստանի վրա Ադրբեջանի վերջին հարձակումից հետո, Իրանը շարունակել է լայնածավալ զորավարժություններ անցկացնել Ադրբեջանի հետ սահմանների երկայնքով։ Այս զորավարժություններն Իրանի ռազմական զսպման հայեցակարգի մաս էին կազմում՝ ցույց տալով Թեհրանի պատրաստակամությունը արձագանքելու արտաքին սպառնալիքին:

Այս հոդվածում նշվում է, որ չնայած Ադրբեջանի դիմաց Հայաստանի նկատմամբ Թեհրանի աջակցությանը, Երևանը զարմանալի քայլով համաձայնագիր ստորագրեց Միացյալ Նահանգների հետ համատեղ զորավարժություն անցկացնելու վերաբերյալ։ Իրանի սահմաններում անցկացվելիք զորավարժությունն արդեն արժանացել է Ռուսաստանի քննադատությանը՝ կապված իր սահմաններում ՆԱՏՕ-ի գործողությունների տիրույթի ընդլայնման հետ։

«Թազեհ Նյուզ»-ի փոխանցմամբ, հաշվի առնելով Բաքվի սպառնալիքների դեմ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի օպերատիվ աջակցության բացակայությունը, Երեւանի ձգտումը Վաշինգտոնին մերձենալու նկատմամբ և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող այդ երկրի մուտքը  տարածաշրջան կբարդացնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։