Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու Էրդողանի առաջարկին
https://parstoday.ir/hy/news/armenia-i206152-Փաշինյանն_անդրադարձել_է_ԼՂ_հարցով_քառակողմ_հանդիպում_անցկացնելու_Էրդողանի_առաջարկին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակային առաջարկին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2023 11:36 Asia/Tehran
  • Փաշինյանն անդրադարձել է ԼՂ հարցով քառակողմ հանդիպում անցկացնելու Էրդողանի առաջարկին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցով քառակողմ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակային առաջարկին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այս առաջարկի վերաբերյալ հարցին, Փաշինյանն ասաց. «Ամենատարբեր առաջարկներ ու գաղափարներ կան: Ես չեմ ուզում առանձնացնել այդ գաղափարներից մեկը: Դա միակ գաղափարը չէ, որ ես վերաբերմունք արտահայտեմ»:

Նա հավելեց՝ հարցը պետք է նայել ամբողջության մեջ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 16-ին հայտարարել էր, որ Ռուսաստանին, Ադրբեջանին և Հայաստանին առաջարկել է առաջնորդների մակարդակով քառակողմ հանդիպում անցկացնել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։