Երևանը քաղաքապետ է ընտրում
Սեպտեմբեր 17, 2023 15:44 Asia/Tehran
Սեպտեմբերի 17-ին՝ առավոտյան ժամը 08:00-ի դրությամբ, բացվել են Երևանի ողջ տարածքում ձևավորված 10 ընտրատարածքների 475 տեղամասերը: Քվեարկությունը կավարտվի ժամը 20:00-ին, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը:
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։
Համաձայն ՀՀ ներքին գործերի նախարարության տվյալների՝ Երևանի ավագանու ընտրությունններին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 824 հազար 250 է։
Եթե ոչ մի ուժ 50%-ից ավելի մանդատ չունենա` ավագանին կարող է ընտրել քաղաքապետ. ԿԸՀ քարտուղար:
Պիտակ