Ամենից վտանգավորն ու պայթյունավտանգը
https://parstoday.ir/hy/news/armenia-i206194-Ամենից_վտանգավորն_ու_պայթյունավտանգը
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ոչ ոք չի չեղարկել, ասում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, լրագրողի հարցին ի պատասխան անդրադառնալով Մոսկվայից հնչող այն գնահատականների, թե Պրահայի համաձայնությունը փոխել է նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2023 16:09 Asia/Tehran
  • Ամենից վտանգավորն ու պայթյունավտանգը

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը դեռևս ոչ ոք չի չեղարկել, ասում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, լրագրողի հարցին ի պատասխան անդրադառնալով Մոսկվայից հնչող այն գնահատականների, թե Պրահայի համաձայնությունը փոխել է նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությունը:

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ ոք իհարկե չի չեղարկել, բայց նաև փաստ է, որ այն չի գործում, ինչի վկայություն է օրինակ այն, որ այսօր գործնականում բոլոր դերակատարները խոսում են Աղդամ-Լաչին «հայելային» բացում ստանալու մասին:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ոչ ոք դե յուրե չի չեղարկել, ինչպես օրինակ ոչ ոք դե յուրե չի չեղարկել Մինսկի խմբի համանախագահության մանդատը, բայց դե ֆակտո այն չկա, գործընթաց չկա, և դե ֆակտո չկա նաև նոյեմբերի 9-ի հայտարարությունը: Իսկ սա ստեղծում է բավականին վտանգավոր իրավիճակ, որովհետև պայթյունավտանգ լիցքերը կուտակվում են այն ժամանակ, երբ չկա իրավիճակի կառավարման որոշակի փաստաթղթային, ուղենշային ելակետ:

Սա է ամենից վտանգավորը, որ ժամանակի մեջ առաջացնում է վակուումի լուրջ ռիսկեր և ստեղծում միջավայր, որտեղ ցանկացած տրամաբանությամբ գործողություն կարող է լինել ընդունելի՝ առնվազն լռելյայն, քանի որ չկա մի բովանդակային ուղենիշ, որը սահմանում է շատ, թե քիչ կոնկրետ, առարկայական պատասխանատվության միջավայր:

1in.am