ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները
https://parstoday.ir/hy/news/armenia-i206210-ԿԸՀ_ն_ամփոփեց_Երևանի_ավագանու_ընտրությունների_նախնական_արդյունքները
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2023 12:20 Asia/Tehran
  • ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ամփոփեց երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կայացած Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները:

 Ընտրություններն մասնակցող 14 քաղաքական ուժերից որևէ մեկը չի ստացել ընտրողների ձայների մեծամասնությունը: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց 13 կուսակցությունների և մեկ կուսակցությունների դաշինքի ստացած ձայները:

«Հանրային ձայն» կուսակցություն- 22 431 ձայն կամ 9.68%

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 75 463 ձայն կամ 32.57%

«Արդար Հայաստան» կուսակցություն-2595 ձայն կամ 1.12%

«Հաղթանակ» կուսակցություն-3959 ձայն կամ 1.71%

«Ուժը հայրենյաց» կուսակցություն-1706 ձայն կամ 0.74%

«Հայաստանի եվրոպական կուսակցություն- 2572 ձայն կամ 1.11%

«Ազգային առաջընթաց» կուսակցություն-43 765 ձայն կամ 18․89%

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն-780 ձայն կամ 0.34%

«Հանրապետություն» կուսակցություն-26236 ձայն կամ 11.32%

«Միացյալ Հայաստան» կուսակցություն -1282 ձայն կամ 0.55%

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն-4174 ձայն կամ 1.80%

«Ժողովրդավարական Համախմբում» կուսակցություն-2348 ձայն կամ 1.01%

«Ապրելու երկիր» կուսակցություն-8425 ձայն  կամ 3.64%

«Մայր Հայաստան» դաշինք- 35 739 ձայն կամ 15.43%:

Երևան համայնքի ընտրողների ռեգիստրում հաշվառված է 824 250 քաղաքացի, լրացուցիչ ցուցակներում ընդգրկվել է 66 քաղաքացի: Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 824 316, որից քվեարկությանը մասնակցել է 234 436 քաղաքացի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 28.44%-ը։ Անվավեր է ճանաչվել 2763 քվեաթերթիկ: Անճշտությունների թիվը՝ 195 է:

Երեկ ժամը 21:00-ին ԿԸՀ-ն հրապարակել էր 28.46% ընտրողների մասնակցություն: Վահագն Հովակիմյանը պարզաբանեց, որ 28.44%-ը արձանագրությունների հիման վրա ճշգրտված թիվն է:

Նշենք, որ անցողիկ շեմը կուսակցությունների դեպքում 4% է, իսկ կուսակցությունների դաշինքի դեպքում՝ 6%: Այսպիսով նախնական արդյունքներով անցողիկ շեմը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Հանրային ձայն», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային առաջընթաց», «Հանրապետություն» կուսակցությունները և «Մայր Հայաստան» դաշինքը:

Ներկայացվածը նախնական արդյունքներ են: Այսօր ժամը 12-ից սկսվելու է նաև վերահաշվարկի դիմումների ընդունման գործընթացը, և չի բացառվում, որ որոշ ընտրատեղամասերում իրականացվեն վերահաշվարկներ, ինչը կարող է ազդեցություն ունենալ վերջնական արդյունքների վրա: