Ադրբեջանը դադարեցրել է ռազմական գործողությունները Ղարաբաղում
https://parstoday.ir/hy/news/armenia-i206320-Ադրբեջանը_դադարեցրել_է_ռազմական_գործողությունները_Ղարաբաղում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2023 13:57 Asia/Tehran
  • Ադրբեջանը դադարեցրել է ռազմական գործողությունները Ղարաբաղում

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման մասին։

ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, և հարձակումները կդադարեցվեն տեղական ժամանակով ժամը 13.00-ին։

Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նույնպես հայտարարել են, որ ընդունել են հրադադարը և ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկները։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վրա երկրի հարձակումների դադարեցումը և Հայաստանի հետ բանակցությունների շարունակությունը պայմանավորել էր հայկական ուժերի զինաթափմամբ և այս շրջանից դուրս բերեմամբ։

Բաքվի հարձակումները Ստեփանակերտի վրա սկսվեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանը երեկ (երեքշաբթի) առավոտյան պնդեց, որ հայկական ուժերի կողմից տեղադրված հակազրահային ականի պայթյունի հետևանքով ոչնչացվել է Ադրբեջանին պատկանող բեռնատարը և սպանվել այս երկրի մի քանի անվտանգային ուժեր ։