Ադրբեջանը դադարեցրել է ռազմական գործողությունները Ղարաբաղում
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում ռազմական գործողությունների դադարեցման մասին։
ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ, և հարձակումները կդադարեցվեն տեղական ժամանակով ժամը 13.00-ին։
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները նույնպես հայտարարել են, որ ընդունել են հրադադարը և ռուսական խաղաղապահ հրամանատարության առաջարկները։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վրա երկրի հարձակումների դադարեցումը և Հայաստանի հետ բանակցությունների շարունակությունը պայմանավորել էր հայկական ուժերի զինաթափմամբ և այս շրջանից դուրս բերեմամբ։
Բաքվի հարձակումները Ստեփանակերտի վրա սկսվեցին այն բանից հետո, երբ Ադրբեջանը երեկ (երեքշաբթի) առավոտյան պնդեց, որ հայկական ուժերի կողմից տեղադրված հակազրահային ականի պայթյունի հետևանքով ոչնչացվել է Ադրբեջանին պատկանող բեռնատարը և սպանվել այս երկրի մի քանի անվտանգային ուժեր ։