Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են.  Կրեմլ
https://parstoday.ir/hy/news/armenia-i206332-Ռուս_խաղաղապահներին_ուղղված_մեղադրանքները_լիովին_անհիմն_են._Կրեմլ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լիովին անհիմն է անվանել Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2023 15:02 Asia/Tehran
  • Ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները լիովին անհիմն են.  Կրեմլ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լիովին անհիմն է անվանել Ղարաբաղում ռուս խաղաղապահներին ուղղված մեղադրանքները։

«Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի ի պատասխան Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերին, առ այն, որ ռուսական խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց պարտավորությունները, հայտարարել է, որ Ռուսական կողմը չի ընդունում Ղարաբաղում խաղաղապահ ուժերի գործունեության նկատմամբ նախատիքը և նրանց հասցեին հնչող մեղադրանքներն անհիմն են։

Դիմիտրի Պեսկովն այնուհետև ընդգծել է. «Մոսկվան կապի մեջ է Ղարաբաղում ներգրավված բոլոր կողմերի հետ: Հայաստանը եղել և մնում է Ռուսաստանի շատ կարևոր դաշնակիցը, գործընկերը և մեզ մոտ կանգնած երկիրը: Մենք շարունակում ենք շփումները նաև Ադրբեջանի հետ, այս երկիրը ևս մեր շատ կարևոր գործընկերն է։ Մենք կապի մեջ ենք նաև Ղարաբաղի հայ իշխանությունների հետ»: