Պեսկովը հայտնել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի նախապատրաստման մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i206336-Պեսկովը_հայտնել_է_Պուտինի_և_Փաշինյանի_հեռախոսազրույցի_նախապատրաստման_մասին
Մոսկվան համաձայնեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2023 15:06 Asia/Tehran
  • Պեսկովը հայտնել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի նախապատրաստման մասին

Մոսկվան համաձայնեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետները։

Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ չեն նախապատրաստվում, սակայն անհրաժեշտության դեպքում Պուտինը նաև Ալիևի հետ հեռախոսազրույց կունենա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք սպասում ենք նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի միջև հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը։ Հենց այդ զրույցը կայանա, մենք ձեզ կտեղեկացնենք», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք նման հեռախոսազրույց է նախապատրաստվում նաև Ադրբեջանի նախագահի հետ, Կրեմլի ներկայացուցիչն ասել է՝ «դեռ ոչ»։

«Աշխատանքային մակարդակով շփումները շարունակվում են, անհրաժեշտության դեպքում նման զրույց, իհարկե, կարող է լինել»,- հավելել է նա։