Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շուրջ 5 հազար խաղաղ բնակիչ են տարհանել
ՌԴ պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն ,որում նշել է,-«ԼՂ-ում Ռուսաստանի խաղաղապահ ուժերը շուրջ հինգ հազար խաղաղ բնակիչ են տարհանել»:
Ինչպես հաղորդում է Սպուտնիկ լրատվական գործակալությունը, ՌԴ պաշտպանության նախարարությունն այսօր տարածած հաղորդագրության մեջ նշել է.«Ղարաբաղում ռազմական գործողությունների մեկնակից ի վեր, ռուս խաղաղապահները շուրջ հինգ հազար խաղաղ բնակիչ են տարհանել Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից»:
«Ռուս խաղաղապահները շարունակում են փոխգործակցությունը Բաքվի, Երևանի և Ղարաբաղի հետ՝ արյունահեղության կանխման, խաղաղ բնակչության նկատմամբ անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանման, ինչպես նաև ռուսական խաղաղապահ զորախմբի անվտանգության ապահովման ուղղությամբ» , ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Ղարաբաղում ռազմական լարվածության նոր փուլը սկսվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին։
Երեքշաբթի օրը Ադրբեջանի Հանրապետությունը հայտարարելով Ղարաբաղում հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին, հավակնել էր, որ Հայաստանն ուժեղացնում է իր զինուժն այս տարածաշրջանում և դիվերսիոն գործողություններ է իրականացրել Ադրբեջանի Հանրապետության ուժերի դեմ։
Երևանը հերքել է այդ մեղադրանքները և հայտարարել, որ Բաքուն մտադիր է Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնել:
Չորեքշաբթի սեպտեմբերի 20-ին Ռուսաստանի խաղաղապահ հրամանտարարության առաջարկից հետո, Ղարաբաղի իշխանությունները հայտնեցին,որ ընդունել են հրադադարը: