Արդյոք Կրեմլը պահպանելո՞ւ է իր ազդեցությունը Կովկասում
https://parstoday.ir/hy/news/armenia-i206494-Արդյոք_Կրեմլը_պահպանելո_ւ_է_իր_ազդեցությունը_Կովկասում
Ուկրաինայի պատերազմը նվազեցրել է Ռուսաստանի ազդեցությունը Մոսկվայի հետնաբակ և ազդեցության գոտի համարվող Կովկասի ռազմավարական տարածաշրջանում, ուստի այսօր մենք ականատես ենք տարածաշրջանային և արտատարածաշրջանային տերությունների հակամարտությանը՝ Ռուսաստանի վակուումն այս տարածաշրջանում լրացնելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 23, 2023 13:20 Asia/Tehran
  • Արդյոք Կրեմլը պահպանելո՞ւ է  իր ազդեցությունը Կովկասում

Ուկրաինայի պատերազմը նվազեցրել է Ռուսաստանի ազդեցությունը Մոսկվայի հետնաբակ և ազդեցության գոտի համարվող Կովկասի ռազմավարական տարածաշրջանում, ուստի այսօր մենք ականատես ենք տարածաշրջանային և արտատարածաշրջանային տերությունների հակամարտությանը՝ Ռուսաստանի վակուումն այս տարածաշրջանում լրացնելու համար։

Սույն թվականի սեպտեմբերի 13-ին, իր հարցազրույցներից մեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է,-«Հայաստանն այլեւս չի կարող հույսը դնել Ռուսաստանի վրա՝ որպես իր անվտանգության երաշխավորի»:  Այս նախադասությունն այն դեպքում է հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, երբ սրվել են լարվածությունները հարավային Կովկասում:

Ինչպես նշում են դիտորդները, Ուկրաինայի պատերազմը ոչ միայն նվազեցրել է Կրեմլի ազդեցությունը տարածաշրջանում, այլև բացասաբար է ազդել ամբողջ Եվրասիայում առևտրի և աշխարհաքաղաքական դինամիկայի վրա ։

Ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր, Մոսկվայի արտաքին քաղաքականությունը դարձել է անկանխատեսելի, իսկ տարանցիկ ուղիները, որոնց տիրապետում էր այս դերակատարը, խաթարվել են: Միաժամանակ սրվել են նաեւ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։

Ըստ Ջորջթաունի ինստիտուտի՝ ամենակարեւոր փոփոխությունը՝ արտաքին ուժերի շրջադարձն է դեպի Կովկաս։

 Լեռնային Ղարաբաղում լարվածության սրման և ուկրաինական պատերազմի պատճառով Մոսկվայի ազդեցության նվազման հետևանքով առաջացող տարածաշրջանային վակումը հնարավորություն են տվել Թեհրանին վերաիմաստավորել իր դիրքորոշումը:

Թեհրանի համար այս դերը նման է լծակի, որը կարող է օգտագործվել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար՝ բարելավելու տարածաշրջանային ենթակառուցվածքները:

Միաժամանակ, Արեւմուտքը հարաբերություններ է հաստատել տարածաշրջանի երկրների հետ։

Եվրամիությունը նախաձեռնություններ է իրականացրել Հարավային Կովկասում իր ազդեցությունը մեծացնելու համար։Այդ կապակցությամբ Բրյուսելը գազային նոր պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի հետ և մեծացրել է իր միջնորդական դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններում։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները նույնպես ակտիվորեն խորհրդակցությունների առանցքում է ներառել  Բաքվի և Երևանի միջև բարդ բանակցությունները ղեկավարելու համար։

Ներկա գործընթացը ցույց է տալիս, որ Մոսկվայի ազդեցությունը շարունակում է նվազել: Մոսկվայից հիասթափված Հայաստանն  բազմակողմ արտաքին քաղաքականություն է վարում։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը դժվար թե ամբողջությամբ լքի Հարավային Կովկասը:

Աշխարհագրական մերձավորությունը և  ռազմական ներկայությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի  ցանկությունը, գոնե որոշ չափով, Մոսկվայի հայացքն ուղղեցին դեպի տարածաշրջան:

Այժմ Հարավային Կովկասն ինքնին վերածվել է բազմակողմ աշխարհաքաղաքական միջավայրի։ Հետևաբար, Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը փորձում են հավասարակշռել իրենց արտաքին հարաբերությունները։

Դիտորդները կարծում են, որ ամեն ինչ կախված է Ուկրաինայի պատերազմի արդյունքից։ Այնուամենայնիվ, քանի դեռ պատերազմը շարունակվում է, Մոսկվայի գործունեությունը Հարավային Կովկասում ավելի սահմանափակ կլինի, ինչը Արևմուտքը փորձում է օգտագործել իր օգտին:

 

Աղբյուր՝ Աֆթաբ Նյուզ