Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Գուտերեշի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
https://parstoday.ir/hy/news/armenia-i206510-Հայաստանի_և_Ադրբեջանի_ԱԳ_նախարարները_Գուտերեշի_հետ_քննարկել_են_Լեռնային_Ղարաբաղի_հարցը
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ առանձին հանդիպումներում քննարկել են Հարավային Կովկասի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի զարգացումները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2023 06:11 Asia/Tehran
  • Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Գուտերեշի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ առանձին հանդիպումներում քննարկել են Հարավային Կովկասի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի զարգացումները։

ԻՌՆԱ-ն, հղում անելով Հայաստանի Հանրային ռադիոյին, հայտնում է, որ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել է Գուտերեշին, և կողմերը քննարկել են Հարավային Կովկասի ու Ղարաբաղի վերջին զարգացումները։

Ըստ այս հաղորդման՝ Միրզոյանը կարևորել է միջազգային կառույցների` ՄԱԿ-ի և նրա գործակալությունների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը հայտնել է, որ Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նույնպես հանդիպել է Գուտերեշի հետ և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանւ իրավիճակը, Բաքվի և Երևանի միջև խաղաղության ծրագիրը և տեղեկացրել Ղարաբաղի հայկական ուժերի զինաթափման մասին: