Խոջալույում տեղի է ունեցել Բաքվի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i206584-Խոջալույում_տեղի_է_ունեցել_Բաքվի_և_Ղարաբաղի_հայերի_ներկայացուցիչների_հանդիպումը
Ադրբեջանի պետական լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ղարաբաղի քաղաքներից համարվող՝ Խոջալույում տեղի է ունեցել Բաքվի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հանդիպումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2023 12:21 Asia/Tehran
  • Խոջալույում տեղի է ունեցել Բաքվի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հանդիպումը

Ադրբեջանի պետական լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ղարաբաղի քաղաքներից համարվող՝ Խոջալույում տեղի է ունեցել Բաքվի և Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների հանդիպումը:

Առաջին  հանդիպումը  Ադրբեջանի նախագահի հրավերով  տեղի էր ունեցել  2023 թվականի սեպտեմբերի 21-ին (անցած հինգշաբթի)՝ Բաքվի մոտ գտնվող  Եվլախ քաղաքում,  փակ դռների հետևում։

Եվլախում կայացած հանդիպումից հետո, Ղարաբաղի հայերի ներկայացուցիչը հայտարարեց,-«Բաքվի հետ վերջնական համաձայնության գալ չի հաջողվել, համատեղ համաձայնագիր չկա, քանի որ առաջիկայում պետք է համաձայնեցվեն որոշակի մանրամասներ»: Իսկ Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանի միջև բանակցությունները կարող են հանգեցնել խաղաղ պայմանագրի կնքմանը, որը վերջ կդնի հակամարտությանը։

Նրա խոսքով,  դժվար է Եվլախում մեկ հանդիպումից ակնկալել, որ Ղարաբաղի հայերի եւ Ադրբեջանի միջեւ բոլոր տարաձայնությունները կլուծվեն:

Ի դեպ ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչին  հաղորդել է,որ Բաքուն խաղաղության պայմանագրի նախագիծը հանձնել է Երևանին և սպասում է Հայաստանի իշխանությունների արձագանքին։