ՀՀ ԱԺ նախագահ.Երևանն ապավինում է գործընկերների, այդ թվում՝ Իրանի աջակցությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i206600-ՀՀ_ԱԺ_նախագահ.Երևանն_ապավինում_է_գործընկերների_այդ_թվում_Իրանի_աջակցությանը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդգծել է Իրանի դերը ներկա դժվարին ժամանակներում Երեւանին աջակցելու գործում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2023 13:15 Asia/Tehran
  • ՀՀ ԱԺ նախագահ.Երևանն ապավինում է գործընկերների, այդ թվում՝ Իրանի աջակցությանը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդգծել է Իրանի դերը ներկա դժվարին ժամանակներում Երեւանին աջակցելու գործում։

ՀՀ  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռուստատեսային հարցազրույցում ընդգծել է, որ իր երկիրն ապավինում է իր ջանքերին և գործընկերների, հատկապես Իրանի, Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությանը։

Անդրադառնալով  որոշ հարցերի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցմանը՝ Սիմոնյանն ասել է, որ իրադարձությունների վերաբերյալ արվող մեկնաբանությունները սովորաբար համահունչ են որոշ երկրների շահերին։

Անդրադառնալով   Հայաստանի սահմանային իրավիճակին, Ալեն Սիմոնյանը նշել է,-«ՀՀ սահմանից ադրբեջանական զորքի մի մասը հետքաշման փուլում է»: 

«Լարվածությունը նվազում է, վերջին օրերին միջադեպ չի գրանցվել, հույս ունենք, որ այդ լարվածությունը կվերանա»,- հավելել է նա: