ՀՀ ԱԺ նախագահ.Երևանն ապավինում է գործընկերների, այդ թվում՝ Իրանի աջակցությանը
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահն ընդգծել է Իրանի դերը ներկա դժվարին ժամանակներում Երեւանին աջակցելու գործում։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռուստատեսային հարցազրույցում ընդգծել է, որ իր երկիրն ապավինում է իր ջանքերին և գործընկերների, հատկապես Իրանի, Եվրամիության և ԱՄՆ-ի աջակցությանը։
Անդրադառնալով որոշ հարցերի վերաբերյալ Ռուսաստանի մոտեցմանը՝ Սիմոնյանն ասել է, որ իրադարձությունների վերաբերյալ արվող մեկնաբանությունները սովորաբար համահունչ են որոշ երկրների շահերին։
Անդրադառնալով Հայաստանի սահմանային իրավիճակին, Ալեն Սիմոնյանը նշել է,-«ՀՀ սահմանից ադրբեջանական զորքի մի մասը հետքաշման փուլում է»:
«Լարվածությունը նվազում է, վերջին օրերին միջադեպ չի գրանցվել, հույս ունենք, որ այդ լարվածությունը կվերանա»,- հավելել է նա: