ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հասել է 13 550-ի
https://parstoday.ir/hy/news/armenia-i206630-ԼՂ_ից_Հայաստան_բռնի_տեղահանվածների_թիվը_հասել_է_13_550_ի
Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2023 09:12 Asia/Tehran
  • ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հասել է 13 550-ի

Սեպտեմբերի 26-ին ժամը 08:00 դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 13 550 անձ:

Ինչպես հայտնեցին կառավարությունից, նրանցից 11 000-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 2 550-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է: Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով:

Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է: