Ղարաբաղյան պայթյունի զոհերի թիվն անցել է 100-ը
Սեպտեմբեր 26, 2023 14:29 Asia/Tehran
Երեկ երեկոյան Ղարաբաղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 100-ը։
Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապացույցները ցույց են տալիս, որ լեռնային Ղարաբաղում ինչ-որ բենզալցակայանում վառելիքի ցիստեռնի պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, իսկ հարյուրավոր մարդիկ այրվել են։
Ըստ այս հաղորդման՝ վիրավորներից շատերի վիճակը ծանր է, ու դեռևս կա զոհերի թվի ավելացման հավանականություն։