Էրդողանը հայտնել է Զանգեզուրի միջանցքի համար այլընտրանքային ծրագրի իրականացման ջանքերի մասին
Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող և Հայաստանի հարավային հատվածների օկուպացման համար հիմք ստեղծող, այդ երկրի տարածքով անցնող «Զանգեզուրի միջանցքի» կեղծ ծրագրի իրականացման նկատմամբ Իրանի վճռական անհամաձայնության պատճառով, Թուրքիայի նախագահը խոսել է այս միջանցքի այլընտրանքային ծրագրի մասին։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նախկինում պնդում էր Հայաստանի տարածքով Զանգեզուրի միջանցքի բացման հարցում՝ անկախ այդ երկրի տարածքային ամբողջականության համար ունեցած կորուստից, այսօր (երեքշաբթի) հայտարարեց, որ միջանցքը կարող է անցնել Իրանի տարածքով, ինչը դրական գաղափար է։ Մենք անում ենք հնարավորը Զանգեզուրի միջանցքը բացելու համար։
Նկարագրելով «Պլան Բ»-ն՝ Հայաստանի հարավից Զանգեզուրի միջանցքի այլընտրանքային պլանը, ադրբեջանական լրատվամիջոցները մեջբերում են Ալիևին՝ գրելով, որ Հայաստանի հարավից Զանգեզուրի միջանցքի բացման գործընթացում փակուղին շարունակվելու դեպքում, Ադրբեջանի Հանրապետությունը կարող է բարելավել հարաբերությունները Իրանի հետ և Արաքս գետի վրա կառուցելով չորս կամուրջ Հայաստանի սահմանից 5 կմ հեռավորության վրա, օրակարգում դնել Զանգեզուրի այլընտրանքային ծրագիրը։
Ավելի վաղ Իրանը դեմ է արտահայտվել Հայաստանի հարավով այս միջանցքի բացմանը, քանի որ այդ կեղծ ծրագրի իրականացումը կարող է հանգեցնել աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության, և Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնալուց բացի՝ այս երկիրը դնել մեկուսացման մեջ, կամ այլ խոսքով, «շրջափակման մեջ»:
Թեհրանն ընդգծել է, որ ոչ մի կերպ թույլ չի տա նման պլանի իրագործումը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը էլ ասել է, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապի ոչ մի միջանցք չի կարող գործել։