Արցախից 47,115 բռնի տեղահանված է հատել ՀՀ սահմանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i206680-Արցախից_47_115_բռնի_տեղահանված_է_հատել_ՀՀ_սահմանը
Սեպտեմբերի 27–ի 12։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 47,115 անձ է հատել ՀՀ սահմանը, որից 22,800-ն արդեն իսկ հաշվառվել է։ Այդ մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 27, 2023 10:05 Asia/Tehran
  • Արցախից 47,115 բռնի տեղահանված է հատել ՀՀ սահմանը

Սեպտեմբերի 27–ի 12։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 47,115 անձ է հատել ՀՀ սահմանը, որից 22,800-ն արդեն իսկ հաշվառվել է։ Այդ մասին տեղեկացրել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Նա հավելել է, որ եկածներից 4002–ն է օգտվել պետության տրամադրած կացարաններից։

Նրա խոսքով՝ Կոռնիձորի անցակետը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կամ Գորիսի, կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում, որից հետո տեղի է ունենում տեղաբաշխում, հայտնում է Aysor.am-ը։

«Մոտ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից։ Սյունիքում տեղավորվել է 1465 անձ, Վայոց ձորում՝ 810, Գեղարքունիքում՝ 976, Տավուշում՝ 298, Արմավիրում՝ 200, Արագածոտնում՝ 30, Շիրակում՝ 203, Կոտայքում՝ 20։ Մյուս քաղաքացիները ցանկացել են իրենց բնակության և կեցության հարցերն ինքնուրույն կազմակերպել։ Բայց սա բնավ չի նշանակում, որ պետությունը հետագա հոգածությունից հրժարվում է»,–ասել է նա։

PanARMENIAN.Net