Փաշինյանն արձագանքել է Զանգեզուրի միջանցքն Իրանով անցնելու մասին Էրդողանի հայտարարությանը.Ադրբեջանական լրատվական կայք
Բաքվի լրատվամիջոցներն արտացոլել են Փաշինյանի տպավորությունն ու մտահոգությունը Սյունիքում Թուրքիային և Բաքվին միջանցք տրամադրելուց Երևանի հրաժարվելու Էրդողանի զգուշացման վերաբերյալ:
Ադրբեջանական Teleqraf.com լրատվական կայքը հղում անելով Հայաստանի լրատվամիջոցներին գրել է.-«Փաշինյանը Էրդողանի այն հայտարարության կապակցությամբ ,որ եթե «Հայաստանը հրաժարվի բացել «Զանգեզուրի միջանցքը»՝ երթուղին կանցնի Իրանով»,խորհրդակցություն է անցկացրել արեւմտամետ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ եւ ասել, որ եթե ուշադրություն չդարձնենք այս զգուշացմանը, ապա Հայաստանը կհայտնվի մեկուսացման ու շրջափակման մեջ:Փաշինյանի կուսակցության անդամները նաև մտահոգություն են հայտնել, որ դեռ հավանականություն կա, որ փորձեն այս միջանցքը բացել ռազմական ճանապարհով»:
Սա այն դեպքում, երբ շատ շատ հայ փորձագետներ ընդգծում են, որ թուրքական միջանցք Բաքվին և Երևանին տրամադրելը կսեղմի Հայաստանի շուրջ պաշարման օղակը պանթուրքիզմի կողմից, որը ձգտում է հայերի լիակատար ոչնչացմանը: