ՌԴ խաղաղապահ զորակազմի աշխատանքը կքննարկվի Ադրբեջանի հետ. Պեսկով
Սեպտեմբեր 29, 2023 16:10 Asia/Tehran
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի աշխատանքի հարցը Մոսկվան կքննարկի Բաքվի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողի հարցին խաղաղապահների հետագա ճակատագրի վերաբերյալ։
«Առայժմ հազիվ թե որևէ մեկը պատասխանի այս հարցին, քանի որ այժմ խոսքը գնում է առաքելության մասին, որը տեղակայված է Ադրբեջանի տարածքում։ Դա կլինի ադրբեջանական կողմի հետ մեր քննարկման առարկան», - ասել է Պեսկովը։