Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ Ղարաբաղից փախստականների կարիքները բավարարելու հարցում. ՄԱԿ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ Երևանի կառավարությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած՝ ղարաբաղցի փախստականների կարիքները բավարարելու համար։
Այս կազմակերպության փախստականների հարցերով խոսնակն ընդգծել է, որ մենք պատրաստ ենք առերեսվել Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայ փախստականների խնդրի հետ, «սակայն դժվար է ճշգրիտ կանխատեսել փախստականների թիվը»։
Անհանգստություն հայտնելով այս տարածաշրջանում վերջին լարվածությունից հետո Ղարաբաղից հայերի գաղթի ալիքի առնչությամբ՝ կազմակերպության փախստականների հարցերով հանձնակատարի խոսնակը կոչ է արել բոլոր ներգրավված կողմերին պաշտպանել խաղաղ բնակիչներին և ամբողջովին հարգել փախստականների հարցերով հումանիտար միջազգային օրենքները։