Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ Ղարաբաղից փախստականների կարիքները բավարարելու հարցում.  ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/armenia-i206822-Հայաստանը_կանգնած_է_լուրջ_մարտահրավերների_առաջ_Ղարաբաղից_փախստականների_կարիքները_բավարարելու_հարցում._ՄԱԿ
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ Երևանի կառավարությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած՝ ղարաբաղցի փախստականների կարիքները բավարարելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2023 13:41 Asia/Tehran
  • Հայաստանը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ՝ Ղարաբաղից փախստականների կարիքները բավարարելու հարցում.  ՄԱԿ

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն ընդգծել է, որ Երևանի կառավարությունը լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած՝ ղարաբաղցի փախստականների կարիքները բավարարելու համար։

Այս կազմակերպության փախստականների հարցերով խոսնակն ընդգծել է, որ մենք պատրաստ ենք առերեսվել Լեռնային Ղարաբաղից 120 հազար հայ փախստականների խնդրի հետ,  «սակայն դժվար է ճշգրիտ կանխատեսել փախստականների թիվը»։

Անհանգստություն հայտնելով այս տարածաշրջանում վերջին լարվածությունից հետո Ղարաբաղից հայերի գաղթի ալիքի առնչությամբ՝ կազմակերպության փախստականների հարցերով հանձնակատարի խոսնակը կոչ է արել բոլոր ներգրավված կողմերին պաշտպանել խաղաղ բնակիչներին և ամբողջովին հարգել փախստականների հարցերով հումանիտար միջազգային օրենքները։