Ղարաբաղի խաղաղ բնակիչները սպանվել են իսրայելական զենքերով . Հայ դիվանագետ
Օկուպացված Պաղեստինում Հայաստանի դեսպանը անդրադարձել է Ադրբեջանի հետ այս ռեժիմի ռազմական համագործակցությանն ու ղարաբաղի քաղաքացիների սպանությանը՝ նշելով, որ Ղարաբաղի քաղաքացիները սպանվել են տարածաշրջանում իսրայելական ռեժիմի կողմից արտադրված զենքերով։
Արման Հակոբանը շաբաթ օրը «Jerusalem Post»-ի օրաթերթին տված հարցազրույցում Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին ասել է. «Այն, ինչ կատարվում է, դասական էթնիկ զտում է։ Մենք տեսնում ենք հայկական տարածաշրջանի բնիկ բնակչությանը, այն մարդկանց, ովքեր այնտեղ են 3000 տարի՝ թողնելով իրենց տունը, հոգևոր ու ազգային ժառանգությունը, իրենց սիրելիների շիրիմները: Նրանք այլ ելք չունեն, քան հեռանալ Ղարաբաղից, քանի որ կյանքն այնտեղ անտանելի է»։
Գրավյալ Պաղեստինում Հայաստանի դեսպանը Սիոնիստական ռեժիմի կողմից Բաքու արտահանվող զենքերի մասին էլ ասաց, որ իսրայելական զենքը սպանում է Ղարաբաղի խաղաղ բնակիչներին:
Նա հայտարարել է.«Ադրբեջանը միլիարդավոր դոլարների իսրայելական զենք է գնում, համագործակցություն կա ռազմական պաշտպանության ու հետախուզության ոլորտում։ Բաքվի և Թել Ավիվի միջև շատ ամուր համագործակցություն է ընթանում, և ռազմավարական գործընկերությունը շատ ուժեղ է»։
Ըստ հայկական ԶԼՄ-ների, Ադրբեջանի բեռնատար ինքնաթիռների թռիչքները դեպի օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող «Օվդա» ավիաբազա զգալիորեն ավելացել էին Լեռնային Ղարաբաղի վրա Բաքվի վերջին հարձակումից առաջ ընկած ժամանակահատվածում։