Հայաստանի ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Սեպտեմբեր 30, 2023 15:06 Asia/Tehran
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։