Հայաստանի ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i206838-Հայաստանի_ԶՈւ_ն_կրակ_չի_բացել_ադրբեջանական_դիրքերի_ուղղությամբ_ՀՀ_ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2023 15:06 Asia/Tehran
  • Հայաստանի ԶՈւ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե սեպտեմբերի 30-ի կեսօրին Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող է զոհվել, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։