Արցախի Հանրապետություն. Կորուսյալ երազանք
https://parstoday.ir/hy/news/armenia-i206842-Արցախի_Հանրապետություն._Կորուսյալ_երազանք
20 տարին քիչ ժամանակ չէր, որ Լեռնային Ղարաբաղում հայերը կարողանային Արցախի Հանրապետությունը և նրա անկախությունը  լեգիտիմացնեին ու հաստատեին միջազգային հանրության կողմից, սակայն նրանք չօգտագործեցին այս երկու տասնամյակը, և չնայած Եվրոպայում և Ամերիկայում հզոր լոբբիներին, նրանք ի վերջո ձախողեցին և փլուզվեցին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2023 15:24 Asia/Tehran
  • Արցախի Հանրապետություն. Կորուսյալ երազանք

20 տարին քիչ ժամանակ չէր, որ Լեռնային Ղարաբաղում հայերը կարողանային Արցախի Հանրապետությունը և նրա անկախությունը  լեգիտիմացնեին ու հաստատեին միջազգային հանրության կողմից, սակայն նրանք չօգտագործեցին այս երկու տասնամյակը, և չնայած Եվրոպայում և Ամերիկայում հզոր լոբբիներին, նրանք ի վերջո ձախողեցին և փլուզվեցին։

Այս բոլոր տարիներին 1990-ականների սկզբի հաղթանակներից հարբած հայերը անուշադրության էին մատնել Ադրբեջանի քայլերը, մինչդեռ Բաքուն օրեցօր մեծացնում էր իր պաշարներն ու պատերազմական սպառազինությունները նավթի ու գազի վաճառքից ձեռքբերած միջոցներով, իսկ Թուրքիան նրա թիկունքում կանգնած էր որպես իսկական դաշնակից:

Հայաստանը հույսը դրել էր միայն Ռուսաստանի վրա, որն այս տարիներին իր ուշադրությունը սևեռել էր նոր նպատակի վրա և չէր ցանկանում նոր ճակատ ու լարվածություն ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի հետ. Միևնույն ժամանակ  Հայաստանում նոր արևմտամետ կառավարության  մոտեցումները ևս պատճառ դարձան, որ Ռուսաստանը  դժգոհ չլինի Հայաստանի ձախողումից։

Հայերի ռուսական և հին զենքերն արդյունավետ չէին, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարության նոր քաղաքական գործիչները առավել անարդյունավետ, իսկ նրա մարտիկները՝ թուլացած։ Միևնույն ժամանակ, դատարկ հույս էր նաև տարածաշրջանային և միջազգային օգնություն և աջակցություն ակնկալելը։

Թեև Արցախի Հանրապետությունը երբեք միջազգային հանրության կողմից չի ճանաչվել որպես անկախ երկիր և ինքնություն, և ՄԱԿ-ի փաստաթղթերով ու միջազգային օրենքներով այն պաշտոնապես համարվում էր Ադրբեջանի տարածքի մաս, այնուամենայնիվ չի կարելի թաքցնել այս երկրամասի մի քանի հազարամյա հայաբնակության պատմությունը։ Համենայն դեպս, հայերը կրկին ստիպված եղան արտագաղթել իրենց պապենական հողերից, ինչպես 20-րդ դարի սկզբին։

Իրենց հողում քաղաքականության որոշակի բարեփոխումներով հայերը պետք է կարողանան վերականգնել իրենց անցյալի հզորությունը՝  առավելագույնս օգտագործել Իրանի ներուժը այս ճանապարհին: