Մենք ուսումնասիրում ենք Հայաստանի պաշտպանական կարիքները. Ֆրանսիայի ՊՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i206876-Մենք_ուսումնասիրում_ենք_Հայաստանի_պաշտպանական_կարիքները._Ֆրանսիայի_ՊՆ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հայտարարել է, որ Ֆրասնիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2023 13:51 Asia/Tehran
  • Մենք ուսումնասիրում ենք  Հայաստանի պաշտպանական կարիքները. Ֆրանսիայի ՊՆ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն հայտարարել է, որ Ֆրասնիան ուսումնասիրում է Հայաստանի պաշտպանական կարիքները:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մի քանի օր առաջ հայտարարել է,որ Ադրբեջանը սպառնում է Հայաստանի սահմաններին և տարածքային ամբողջականությանը:

Լըքորնյուն հավելել է,-«Մենք Հայաստանում բացել ենք պաշտպանական առաքելություն, որը մինչև այժմ չկար, և որը թույլ է տալիս ամենօրյա երկխոսություն հայկական բանակի, Հայաստանի իշխանությունների հետ»:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը նշել է,-«Ելնելով Ֆրանսիայի համար Հայաստանի ռազմավարական նշանակությունից՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է վերահսկում Հայաստանի պաշտպանական կարիքների ուսումնասիրման գործընթացը»։

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վրա Ադրբեջանի  հարձակումից հետո (սեպտեմբերի 19-ին) այս տարածաշրջանում ապրող մեծ թվով հայեր իրենց հայրենիքը լքել և արտագաղթել են Հայաստան՝ վախենալով էթնիկ զտումների քաղաքականության իրականացումից։

Նշենք,որ hոկտեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 հազար 490 անձ ժամանել է Հայաստան: