Ադրբեջանն Արայիկ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել՝ ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով
https://parstoday.ir/hy/news/armenia-i206902-Ադրբեջանն_Արայիկ_Հարությունյանի_նկատմամբ_հետախուզում_է_հայտարարել_ռազմական_հանցագործություններ_կատարելու_մեղադրանքով
Կիրակի օրը Ադրբեջանի գլխավոր դատախազը 2020 թվականի մայիսից մինչև սեպտեմբերից Ղարաբաղի ինքնավար հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած Արայիկ Հարությունյանի ձերբակալելու որոշում է կայացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2023 06:15 Asia/Tehran
  • Ադրբեջանն Արայիկ Հարությունյանի նկատմամբ հետախուզում է  հայտարարել՝ ռազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով

Կիրակի օրը Ադրբեջանի գլխավոր դատախազը 2020 թվականի մայիսից մինչև սեպտեմբերից Ղարաբաղի ինքնավար հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցրած Արայիկ Հարությունյանի ձերբակալելու որոշում է կայացրել:

Ավելի վաղ ադրբեջանական հատուկ ծառայությունները սահմանը հատելու պահին ձերբակալել էին Ղարբաղի նախկին նախարարներից Ռուբեն Հայրապետյանին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Արայիկ Հարությունյանը և Ղարաբաղի ԶՈՒ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղադրվում են 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Գյանջա քաղաքը հրթիռակոծելու հրաման արձակելու և ռազմական հանցագործություններ կատարելու մեջ։
Լեռնային Ղարաբաղը ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելու նպատակով Ադրբեջանի իրականացրած վերջին ռազմական հարձակումից հետո՝ տեղական իշխանությունները համաձայնել են վայր դնել զենքերը և դրանք հանձնել ռուսական խաղաղապահ ուժերին։
Ավելի ուշ, շուրջ երեք տասնամյակ Ղարաբաղում ապրող հայերը լքեցին իրենք բնակլավայրերը և տեղափոխվեցին Հայաստան: 
Պաշտոնական Երևանի տվյալներով՝ Ղաաբաղում բնակվող 120 000 հայերից գերթե բոլորն արդեն Հայաստանում են: