Իրանն առաջարկել է դիտարկել ՀՀ-ում տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i207764-Իրանն_առաջարկել_է_դիտարկել_ՀՀ_ում_տեխնոլոգիական_և_նորարարական_կենտրոնի_ստեղծման_հնարավորությունը
Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԻԻՀ նախագահի՝ գիտատեխնոլոգիական հարցերով տեղակալի աշխատակազմի՝ տեխնիկական արտահանման ծառայությունների միջանցքի (Tech Export Services Corridor) ղեկավար տիկին Ռազիե Քոհանսալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին 16 կազմակերպությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունն:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 18, 2023 16:50 Asia/Tehran
  • Իրանն առաջարկել է դիտարկել ՀՀ-ում տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությունը

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը հոկտեմբերի 18-ին ընդունել է ԻԻՀ նախագահի՝ գիտատեխնոլոգիական հարցերով տեղակալի աշխատակազմի՝ տեխնիկական արտահանման ծառայությունների միջանցքի (Tech Export Services Corridor) ղեկավար տիկին Ռազիե Քոհանսալի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին 16 կազմակերպությունների ղեկավարներ: Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման և առևտրաշրջանառության ավելացմանը վերաբերող հարցեր։

Իրանական կողմն առաջարկել է դիտարկել Հայաստանում տեխնոլոգիական և նորարարական կենտրոնի ստեղծման հնարավորությունը, որում ներկայացված կլինի իրանական գիտելիքահենք արտադրանքը։

Հայտնելով իրանական կողմի հետ համագործակցելու պատրաստակամությունը՝ Ռաֆայել Գևորգյանը ներկայացրել է պետության կողմից ընկերություններին տրամադրվող աջակցությունը՝ թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագիրը, ինչպես նաև ընկերություններում նորագույն տեխնոլոգիաների ներդրման ու բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման խրախուսման միջոցառումը։