Առաջիկայում Իրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կանցկացվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i207802-Առաջիկայում_Իրանում_3_3_ձևաչափով_ԱԳ_նախարարների_մակարդակով_հանդիպում_կանցկացվի
Առաջիկայում Իրանում «3+3» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպում կանցկացվի։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հոկտեմբեր 19, 2023 13:52 Asia/Tehran
  • Առաջիկայում Իրանում «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում կանցկացվի

Առաջիկայում Իրանում «3+3» (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա) ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպում կանցկացվի։

Այս մասին հինգշաբթի Trend-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։

Նշվում է, որ Հայաստանը ևս համաձայնել է մասնակցել հանդիպմանը։

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ասել էր, որ Կովկասում գործընթացները կարող են լուծվել տարածաշրջանի տեղական դերակատարների և հարևանների մասնակցությամբ` ընդգծելով, որ «3+3» ձևաչափը տարածաշրջանային խնդիրների լուծման արդյունավետ մեխանիզմ է։