Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերն անփոփոխ են մնացել. ՌԴ ԱԳՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i207942-Կապանում_Ռուսաստանի_գլխավոր_հյուպատոսություն_հիմնելու_ծրագրերն_անփոփոխ_են_մնացել._ՌԴ_ԱԳՆ
Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերն անփոփոխ են մնացել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2023 13:58 Asia/Tehran
  • Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերն անփոփոխ են մնացել. ՌԴ ԱԳՆ

Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնելու ծրագրերն անփոփոխ են մնացել։

Հայկական կողմի համաձայնությունը դրա բացմանը մնում է ուժի մեջ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչության տնօրեն Ալեքսեյ Կլիմովը՝ մեկնաբանելով ներկայում հայ-ռուսական հարաբերություններում ստեղծված իրավիճակը և դրա ֆոնին Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու ծրագրերի չեղարկման ռիսկերը:

«Հյուպատոսական գրասենյակի աշխատանքի մեկնարկի կոնկրետ ժամկետների մասին անպայման լրացուցիչ կտեղեկացնենք», - հավելել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին Մեղրիում հանդիպում է տեղի ունեցել ՌԴ ԱԳՆ՝ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման առաջավոր խմբի ղեկավարի և Մեղրիի քաղաքապետի միջև։

tert.am