Թեհրանում տեղի է ունեցել Միրզոյան-Բայրամով ոչ պաշտոնական շփում
https://parstoday.ir/hy/news/armenia-i208056-Թեհրանում_տեղի_է_ունեցել_Միրզոյան_Բայրամով_ոչ_պաշտոնական_շփում
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2023 11:55 Asia/Tehran
  • Թեհրանում տեղի է ունեցել Միրզոյան-Բայրամով ոչ պաշտոնական շփում

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 23-ին Թեհրանում մասնակցել են 3+3 ձևաչափով հանդիպմանը։ Այդ հանդիպմանը մասնակցել են նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։ Հանդիպման արդյունքներով տարածվել է համատեղ հաղորդագրություն։